Esem.am-ը գրում է.
«Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն արդեն ելույթ ունեցավ 7-րդ համարի ներքո և բարձր պահեց Հայաստանի դրոշը:
«Եվրատեսիլի» պաշտոնական էջում Հայաստանի ներկայացուցչի մասին արված գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Արամ MP3-ն առաջինն է ժամանել Կոպենհագեն և առաջինն է ելկույթ ունեցել առաջին կիսաեզրափակչում:) Նա բոլորովին միայնակ է բեմում, սակայն երգում է՝ «Դու միայնակ չես»»:
Թեև Արամը միայնակ ելույթ ունեցավ բեմում, հազարավոր հայեր այս պահին նրա հետ են, այնպես որ Արամը միայնակ չէ:) Ի դեպ, երգիչն այս շրջանում շատ ակտիվ է նաև համացանցում և ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակում է լուսանկարներ հետնաբեմից :)
Դե ինչ, ESem.am-ն առաջարկում է նայել «Եվրատեսիլ 2014»-ի եզրափակչի ընթացքում Արամի հրապարակած լուսանկարները, իսկ Եվրոպայում գտնվող հայերին հիշեցնում՝ չմոռանալ քվեարկել :)