Մի քանի շաբաթ առաջ հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը հետաձգել էր Կանզասում, Ամստերդամում և Անտվերպենում՝ պատճառաբանելով դա վատ ինքնազգացողությամբ: Աստղին հոսպիտալացրել էին հակաբիոտիկների նկատմամբ ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառով, սակայն շատ պարբերականներ թերահավատությամբ վերաբերվեցին Սայրուսի պաշտոնական հայտարարությանը և եզրակացրեցին, որ այդ ամենի պատճառը թմրանյութի հանդեպ նրա անսահման սերն է: Մայլի Սայրուսն այդ լուրը հերքեց իր վերջին հարցազրույցներից մեկում՝ ասելով, որ նման բան չի եղել: Երգչուհու խոսքով՝ նա հիմա հակաբիոտիկներ է ընդունում, որոնք նշանակել է բժիշկը և որոնք իր մոտ ալերգիա են առաջացրել: Հայտնի երգչուհին նաև հավելել է, որ հիվանդանոցում անցկացրած օրերն իր կյանքում ամենատաղտկալիներից էին:
Հիշեցնենք, որ աստղի մոտ առողջակիան խնդիրներ ի հայտ եկան իր սիրելի շան՝ Ֆլոյդի սատկելուց անմիջապես հետո: Բժիշկների կարծիքով հենց դա կարող էր դառնալ Մայլիի առողջական խնդիրների պատճառ և գրիպ առաջացնել:
Հիմա երգչուհին իրեն համեմատաբար լավ է զգում, որի մասին վկայում են Լոնդոնում կայացած նրա վերջին համերգի լուսանկարները: Երգչուհու համար սովորական բնույթ կրող պրովոկացիոն բնույթի շոուի այդ դրվագները կարող եք տեսնել ստորև: