Ռեալիթի շոուների ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքում է նկարահանվել, որից մի քանի լուսանկար արդեն հայտնվել է համացանցում: Քիմը լուսանկարներում ներկայանում է կրքոտ գեղեցկուհու կերպարում, որն ամբողջական են դարձնում նրա արևայրուքը, սեքսուալ կտրվածքներով լողազգեստը, երկարաճիտ կոշիկները, կաշվե ձեռնոցները և աքսեսուարները, որոնք նա կրում է: