Լրագրող Գոհար Վեզիրյանի և Էդգար Տոնոյանի ամուսնությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք: 2013-ի հուլիսի 6-ին իրար տեր և  հնազանդ լինելու խոստում տված զույգը վերջերս ծնող է դարձել, ինչի կապակցությամբ էլ PressIdent.am-ը զրուցեց նորաթուխ մայրիկի`Գոհարի հետ: Նա առաջինը հենց մեզ վստահեց տղայի լուսանկարներն ու մանրամասներ հաղորդեց: Պարզվում է՝ Նարեկն իրեն շատ երկար սպասեցնել չի տվել. ծնվել է ժամանակից շուտ՝ 8 ամսականում:

 

 


Փոքրիկը, ում ծնողները Նարեկ են կոչել, ծնվել է այս տարվա մարտի 18-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել Մեմորիալ հիվանդանոցում: Չնայած լրագրողը որդուն լույս աշխարհ է բերել ԱՄՆ-ում, բայց իր խոսքով, միջավայրը հայկական է եղել. բժիշկը ազգությամբ հայ Քեվին Գալստյանն է, ով բավականին հայտնի է ԱՄՆ-ում: Նարեկը ծնվել է 2 կիլոգրամ 600 գրամ քաշով, հասակը՝ 46 սմ: Խոսելով ծննդաբերությունից հետո իր առաջին զգացողությունների մասին՝ Գոհարն ասաց. «Ընդհանուր անզգայացման պայմաններում Նարեկի առաջին ճիչը չեմ լսել, գիրկս չեմ առել, հետևաբար՝ զգացողությունների մասին կլռեմ»:

 

Շարունակությունը՝ այստեղ: