Esem.am-ը գրում է.
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին համերգ կունենա Հայաստանում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նա իսկական տոն կպարգևի իր երկրպագուներն, թեև դրան ներկա գտնվել ցանկացողներից շատերն արդեն կարող են համակերպվել այն մտքի հետ, որ դա հնարավոր չէ:
Սիրելի երգչի հոբելյանական համերգի տոմսերի արժեքը 10.000-60.000 դրամ էր: Չնայած դրան՝ մայրաքաղաքի տոմսարկղերում տոմսեր չեն մնացել. բոլորը սպառվել են: Տարբեր տոմսարկղերից փորձեցինք հետաքրքրվել՝ կա գոնե մեկ տոմս, սակայն՝ ապարդյուն: Աշխարհահռչակ շանսոնյեի անունը լսեսլիս անմիջապես կանխում էին՝ տոմսեր չկան պատասխանով:
Նշենք, որ մայիսի 22-ին լրանում է երգչի ծննդյան 90 ամյակը, և այս համերգը հոբելյանական է նրան համար: Շառլ Ազնավուրի նախորդ այցը Հայաստան եղել է 2013թ. հուլիսին՝ 10-րդ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում' որպես պատվավոր հյուր:
Ամալյա Հովհաննիսյան