Երիտասարդ կինոռեժիսոր Կարեն Խոսրովյանի «Կատատոնիա» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Կաննի միջազգային 67-րդ կինոփառատոնի «Short Film Courner» արտամրցութային ծրագրում: 

 

«12 րոպե տևողությամբ ֆիլմն ընդգրկվել է փառատոնի արտամրցութային ծրագրում: Սա շատ պատվաբեր է մեզ համար, որովհետև ֆիլմն օգտվում է բոլոր տեսակի արտոնություններից»,- ընդգծեց Արեգ Ազատյանը:

 

Ֆիլմի պրոդյուսերի խոսքով` «Կատատոնիա»-ն հոգեբանական դրամա է: Այն կմասնակցի նաև այլ փառատոնների: «Կարեն Խոսրովյանը շատ ուրախ է և հպարտ: Նա հասկանում է, որ այս ֆիլմը դեռ սկիզբն է և ռեժիսորը պետք է առաջ գնա»,- հավելեց Արեգ Ազատյանը:

 

Ֆիլմը պատմություն է մի երաժշտի մասին, ով զանգվածային անկարգությունների ժամանակ ենթագիտակցորեն սպանում է իր սիրելիին: Խղճից խայթ ապրելով` նա խելագարվում է և անընդհատ տեսնում իր սիրելիին:

 

Ֆիլմն ստեղծվել է «Այսօր-Պլյուս» կինոարտադրող ընկերության շնորհիվ: Կինոնկարի պրոդյուսերներն են Արեգ Ազատյանը և Շողիկ Թադևսոյանը: Գլխավոր դերում հանդես է եկել դերասան Նարեկ Ներսիսյանը: