Երիտասարդ կինոռեժիսոր Կարեն Խոսրովյանի «Կատատոնիա» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմն ընտրվել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Short Film Corner» արտամրցութային ծրագրում։

 

Ֆիլմը երիտասարդ երաժշտի հոգեբանական ապրումների մասին է, ով քաղաքական քաոսի գիշերն սպասում է իր դատավճռին։

 

«Կատատոնիան» իարականացվել է «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրության կողմից։ Ֆիլմի պրոդյուսերներն են Արեգ Ազատյանն ու Շողիկ Թադևոսյանը։ Գլխավոր դերում հանդես է գալիս ճանչված դերասան Նարեկ Ներսիսյանը։ Ֆիլմի մասին այլ մանրամասներ կարող եք գտնել Կաննի կինոփառատոնի կայքում և ֆիլմի էջում:

 

Կաննի կինոփառատոնն այս տարի անց է կացվում 67-րդ անգամ։ «Short Film Corner» ծրագրում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն բազմաթիվ միջազգային կինոծրագրավորողների, դիստրիբյուտորների ու գործակալների: Ֆիլմն արդեն հետաքրքրություն է առաջացրել մի շարք մասնագետների կողմից: Փառատոնի շրջանակներում ֆիլմի ստեղծագործական կազմը նախատեսում է հանդիպումներ ունենալ կինոոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ֆիլմի տարածումն ապահովելու համար։