48-ամյա ամերիկացի գյուտարար Սթիվ Կասինոն (Steve Casino) շուրջ 2 տարի է անցկացրել, որպեսզի կարողանա գետնընկույզը վերածել այսպիսի փոքրիկ քանդակների: Այսօր նրա հավաքածուն ըդգրկում է գրեթե 100 փոքրիկ արձանիկ, այդ թվում` համաշխարհային այնպիսի աստղերի քանդակներ, ինչպիսիք են Էլթոն Ջոնը և Ջոննի Դեպը: Բարդ դիզայնով մեկ քանդակի ստեղծման համար վարպետից երբեմն մինչև 20 ժամ է պահանջվում:
Սթիվին նույնիսկ հաջողվել է իր սիրելի զբաղմունքը վերածել եկամտաբեր բիզնեսի` քանդակներ անելով պատվերով կամ էլ որպես հարսանեկան տորթերի զարդարանք: