1 տրիլիոն ԱՄՆ-ի դոլար անձնական կարողությամբ առաջին մարդն աշխարհում կհայտնվի 2039 թվականին: Այդ մասին հաղորդել Է բրիտանական The Times թերթը:

 

«Առաջին տրիլիոնատերը կգրանցվի 25 տարի հետո, ամենայն հավանականությամբ նա կլինի Հնդկաստանի կամ Չինաստանի քաղաքացի, որոնց տնտեսությունները համաշխարհային պատմության մեջ աննախադեպ վերելք են ապրում»,-նշում Է հրատարակությունը:

 

Թերթը մեջբերել Է Wealth Insight խորհրդատվական ընկերության աշխատակից Օլիվեր Ուիլյամի կարծիքը, որի համաձայն՝ «1 տրիլիոն դոլար կարողության տեր կդառնա այն բանի ստեղծողը, ինչն ամբողջովին կփոխի մեր աշխարհը, ինչպես Բիլ Գեյթսը դա արեց անհատական համակարգչի օգնությամբ: «Դա կարող է լինել նաև գլոբալ հիմնախնդրի լուծում, ինչպես, ասենք, խմելու ջրի անբավարարությունն է, կամ այնպիսի մի բան, ինչի մասին աշխարհը դեռ չգիտի, ինչպես դա եղավ Facebook-ի դեպքում»,-ընդգծել է Ուիլյամը:

 

Նա այն կարծիքին է, որ առաջին տրիլիոնատերը կհայտնվի ԱՄՆ-ում, որտեղ «առավել արտահայտված Է կապիտալի կուտակման գործընթացը»:

 

Թերթը նաեւ մեջբերել է Credit Suisse շվեյցարական բանկի հաշվարկները, որոնց համաձայն՝ երկու սերունդ հետո աշխարհում կլինի 11 մարդ, որոնց կարողությունը կգերազանցի 1 տրիլիոն դոլարը:

 

Այսօրվա դրությամբ աշխարհում առավել մեծ կարողություն ունեցող մարդը Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն է, որի ունեցվածքը գնահատվում Է 79,9 մլրդ դոլար: