Tert.am-ը գրում է.

 

Հայաստանում online տարբերակով գործող sex shop-ը գրեթե հավասար գնորդներ ունի տղամարդկանց և կանանց շրջանում՝ կանանց քանակի աննշան տարբերությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց խանութի տնօրեն Արսեն Մեսրոպյանը։ «Օգտվողները հավասարաչափ են՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, բայց վերջնական պատվերների տվյալներով, ամեն դեպքում, կանայք ավելի շատ են»,- ասաց նա։

 

Նշենք, որ այս խանութի մասին Tert.am-ը տեղեկացավ համացանցում ինտիմ առարկաների վաճառքի գովազդն ընթերցելով. «Դարձրե՛ք ձեր սեռական կյանքն ավելի հետաքրքիր»:

 

Ի պատասխան հարցի, թե ինչու ընտրվեց on line տարբերակը, տնօրենը նշեց. «Փաստացի խանութ բացելը ոչ on line տարբերակով էդքան էլ իմաստ չունի, որովհետև մեզ մոտ այդ տարբերակը չի աշխատի՝ հաշվի առնելով մենթալիտետը: Էդպիսի խանութ եղել է, գիտեք, թե ինչ եղավ։ Մեր դեպքում միայն on line տարբերակը կաշխատի»:

 

Շարունակությունը` այստեղ: