Aroxj.am-ը գրում է.

 

Երևանում անցկացվեց 5 կմ երկարությամբ բարեգործական Run in Yerevan-2014 մրցավազքը։ Մարաթոնին մասնակցությունն ազատ էր բոլոր ցանկացողների համար։ Միջոցառումը կազմակերպել էին Գեորգի Թովմասյանի Cilicia Capital ֆոնդը և Հայ մայրեր բարեգործական հիմնադրամը: Հայ մայրեր հիմնադրամի ղեկավար Նարինե Մանուկյանի խոսքով, միջոցառման նպատակները մի քանիսն են՝ նախ ուղղված է տուրիզմի խթանմանը Հայաստանում, քարոզում է առողջ ապրելակերպ և ամենակարևորը՝ իրականացվում է բարեգործական նպատակով. Գաղափարը մեկն է, որ մարդիկ մարաթոնային վազքի միջոցով ձգտեն առողջ ապրելակերպին, լինեն առողջ և օգնեն երեխաներին: Նմանատիպ մարաթոնները ամբողջ աշխարհում ընդունված են: Ամեն երկրում ընտրվում է մեկ թիրախային խումբ և հավաքված միջոցներն ուղղվում են հենց այդ խմբին: Այս անգամ կազմակերպիչները որոշել են ընտրել մեզ՝ Հայ մայրեր հիմնադրամը: Սա առողջ ապրելակերպ վարելու, փոքրիկներին օգնելու բացառիկ ծրագիր է, որին մասնակցելու համար պարտադիր չէ ներդրում անել: Երեխաների մի մասը, ովքեր կարողացել են գալ, եկել են ծնողների հետ: Օրվա ամբողջ հասույթը փոխանցվել է մեր հիմնադրամի հաշվեհամարին, հետագայում կուղղվի երեխաների վերականգնողական բուժմանը:

 

Շարունակությունը` այստեղ: