Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հայտնվել է ֆիզիկայի ամերիկյան «Ֆիզիկայի սկզբունքներ» խորագրով դասագրքում: Ուսումնական ձեռնարկի 322-րդ էջում ամերիկացի գիտնականները ներկայացրել են իներցիան գեղասահքի ընթացքում Պլյուշչենկոյի կատարած թռիչքների օրինակով: Ինչպես տեղեկացնում է dk.ru կայքը, ամերիկյան դասագրքում երևույթը նկարագրված է օլիմպիական չեմպիոնի երկու լուսանկարի միջոցով: Նկարներից մեկում Պլյուշչենկոն թռիչք է կատարում սառույցի վրա, մյուսում արդեն վայրէջք է կատարել սառույցին: «Երբ ձեռքերն ու ոտքերը գտնվում են մարմնի մոտ, գեղասահորդի իներցիոն պահը նվազում է, իսկ անկյունային արագությունն ավելանում է»,- գրված է դասագրքի նկարում: Երկրորդ նկարում գրված է, թե ինչպես է պտույտն ավարտելու համար գեղասահորդը հեռացնում ոտքերն ու ձեռքերը մարմնից` ուժգնացնելով իներցիոն պահը:
Թուրինի օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հրաժարվել էր ելույթ ունենալ 2014 թվականի փետրվարին Սոչիի օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում: Պլուշչենկոն արդեն մեկ ոսկե մեդալ էր նվաճել Սոչիի օլիմպիական խաղերում՝ Ռուսաստանի հավաքականի հետ, թիմային մրցաշարում: Ազատ ծրագրում ոչ այնքան հաջող ելույթից հետո նա հայտարարել էր, որ մեջքի ցավեր ունի, իսկ անկյունային արագությունն ավելանում է»,- գրված է դասագրքի նկարում: Երկրորդ նկարում գրված է, թե ինչպես է պտույտն ավարտելու համար գեղասահորդը հեռացնում ոտքերն ու ձեռքերը մարմնից` ուժգնացնելով իներցիոն պահը: Թուրինի օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հրաժարվել էր ելույթ ունենալ 2014 թվականի փետրվարին Սոչիի օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում: Պլուշչենկոն արդեն մեկ ոսկե մեդալ էր նվաճել Սոչիի օլիմպիական խաղերում՝ Ռուսաստանի հավաքականի հետ, թիմային մրցաշարում: Ազատ ծրագրում ոչ այնքան հաջող ելույթից հետո նա հայտարարել էր, որ մեջքի ցավեր ունի: