Esem.am-ը գրում  է.

 

«Եվրատեսիլ 2014»-ի հայ ներկայացուցիչը` Արամ MP3-ը, իր «Not Alone» երգով մրցույթի հիմնական ֆավորիտներից է, սակայն նա եվրոպացիներին գերել է ոչ միայն իր երգով: Եվրատեսիլյան նորություններ ներկայացնող wiwibloggs.com կայքը հարցում է անկացնում` կազմելու «Եվրատեսիլի» արական սեռի մասնակիցներից մոդելների թոփը: 

 

 

 

Մրցույթի հայ ներկայացուցիչը լավագույն հնգյակում է:) Դեռ երկու օր առաջ Արամն այս ցանկում երկրորդն էր, սակայն այս օրերին դիրքերը զիջել է` հայտնվելով չորրորդ տեղում: Առաջին երեք տեղերը բաշխված են Հունաստանը ներկայացնող երեք տղաների միջև:

 

Այսպես` Riskykidd-ը հավաքել է  6,046 ձայն, որը կազմում է  50.84%, Nikolas Raptakis-ն   ունի 2,003 ձայն`16.84%, Theofilos Pouzbouris-ը`  1,293 ձայն`10.87%: Արամն ունի  1,187 ձայն, որը կազմում է  9.98%:

 

 

 

 

Նշենք, որ սա դեռ վերջնական ցուցանիշը չէ: Դե ինչ, տեսնենք` ինչ քայլերով առաջ կգնա մեր ներկայացուցիչը:

 

Հիշեցնենք, որ Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014»-ին այս տարի կմասնակցի 37 երկիր: Արամ MP3-ն առաջինը ելույթ կունենա, նրա ելույթը նախատեսված է առաջին կիսաեզրափակչին` մայիսի 6-ին: 

 


ESem.am