Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանի մշակույթի պալատում ապրիլի 30-ին կայացել է «Վիվատ, Հաղթանակ» խորագրով 16 տարի անընդմեջ անցկացվող բանակային երգի միջազգային փառատոնի գալա-համերգը, որին, ի թիվս Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Չեխիայի, Լատվիայի երաժշտական խմբերի, մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» երաժշտական անսամբլը:

 

Փառատոնային մի քանի օրերի ընթացքում հայկական երաժշտական խումբը ներկայացել է տարբեր կատարումներով, իսկ Կոնստանտին Օրբելյանի «Իմ Երևան» ջազային ստեղծագործության կատարումը օգնել է նվաճել փառատոնի Գրան պրին: Երաժշտական ոլորտի անվանի ներկայացուցիչներից կազմված պրոֆեսինալ ժյուրին բարձր է գնահատել «Զորական» երաժշտական խմբի կատարողական վարպետությունն ու բեմական կեցվածքը:

 

Փառատոնն անցկացվում է ՌԴ պաշտպանության նախարարության, Դաշնային սահմանային ծառայության, Ներքին գործերի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների բարձր հովանու ներքո: