Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 2-ին կբացվի ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսին կներկայացվի ավելի քան հիսուն աշխատանք՝ քաղաքային բնանկարներ, հայկական թեմաներ, Արշիլ Գորկու դիմ անկարների շարքը, գաղթի նկարաշարը, «Գիր թե արծիվ» հսկայական եռանկարը, ինչպես նաև՝ սրբապատկերային գործեր (անդրադարձ Լեոնարդո դա Վինչիի «Ավետում» և Միքելանջելոյի «Պիետա» ստեղծագործություններին):

 

Ժան Կազանջյանի փարիզյան շրջանի ստեղծագործությունը չի հարում արվեստի որևէ ուղղության. արվեստագետն ընտրել է տեսողական ուրույն ուղով ընթանալու ազատությունը: Հարավային Կալիֆոռնիայում հաստատվելուց ի վեր` Կազանջյանի արվեստի հատկանշական գիծն է դառնում սյուրռեալիզմի և փոփ-մշակույթի փոխներգործությունը: Իր «պաստառ-նկարներում» Կազանջյանը ստվերների և ուրվագծերի փոխներթափանցման միջոցով ստեղծում է ուշագրավ խորություն:

 

Ժան Կազանչյանի աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 27-ը: