Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 30-ին տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ազատ Գասպարյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հուշ-երեկո: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երեկոյի ընթացքում կցուցադրվեն Ազատ Գասպարյանի մասին վավերագրական տեսանյութեր, հատվածներ նրա խաղացած կինոդերերից, կհնչեն հատվածներ անվանի արտիստի ասմունքներից, ելույթ կունենան երգիչներ ու երգչուհիներ: Հուշ-երեկոյի ռեժիսորն է Ս. Հարոյանը: