Տղամարդիկ ավելի քիչ են ապրում, քան կանայք և ունեն քաղցկեղով հիվանդանալու ավելի բարձր նախահակվածություն: Շվեդ գիտնականները գտել են այս փաստի բացատրությունը:
Ուսումնասիրելով 70-ից մինչև 84 տարեկան ավելի քան 1,6 հազար տարեց մարդկանց տվյալները՝ Ուպսալայի համալսարանի մի խումբ հետազոտողներ եզրակացրել են, որ տղամարդկանց ավելի բարձր մահացության պատճառ կարող է դառնալ տարիքի հետ սկսվող արյան սպիտակ գնդիկներում՝ լեյկոցիտներում, Y-քրոմոսոմի կորուստը:
Ըստ առկա տվյալների՝ 70 տարեկան տղամարդկանց մոտավորապես 20 տոկոսի մոտ դիտվում Է արյան գնդիկներում Y-քրոմոսոմի քանակի նվազում: Հայտնի Է, որ այդ գործընթացն սկսվում Է այն բանից հետո, երբ լրանում Է մարդու 60 տարին, սակայն դրա պատճառներն ու հետևանքները տակավին բավականաչափ խորն ուսումնասիրված չեն: Այս հետազոտությունը մեծ աշխատանքի սկիզբն Է միայն: