Երգչուհի Էմմին հանրության դատին ներկայացրեց «Սիրելով հեռանում եմ» տեսահոլովակը: Հատուկ տեսահոլովակի համար երգչուհին կներկայանա նոր կերպարով:

 

Էմմին նշել է, որ շատերի կյանքում հնարավոր է, եղել է այսպիսի պատմություն, ինչպիսին ներկայացվելու է տեսահոլավակում, բայց քչերը կունենան համարձակություն բարձրաձայնել այդ մասին:

 

«Այս պատմությունը թույլ է տալիս, որպեսզի այն մարդիկ, ովքեր այսպիսի ցավ են ապրել, ինչ-որ չափով ուժ գտնեն և հասկանան, որ այս կյանքում ամեն ինչ կարող է լինել, բայց պետք է ելք գտնել և դուրս գալ այդ ամենի միջից»,- պատմել է երգչուհին:

 

Նա տեսահոլովակը նվիրում է բոլոր այն կանանց, ովքեր ուժ չեն գտել հեռանալու այն մարդկանցից, որոնք իրենց ցավ են պատճառում:

 

Բոլորն Էմմիին տեսել են նույն կերպարներով` մուգ մազերով, բայց այս անգամ, ռեժիսորի և ոճաբանների մտահաղացմամբ, Էմմին ամբողջովին փոխվել է և դարձել նոր կերպար, ինչի համար երգչուհին շնորհակալ է Սերժ Հարութունյանին և Մերի Պողոսյանին:

 

Տեսահոլավակի երաժշտության հեղինակն է Արման Ղազարյանը, խոսքի հեղինակը` Սիլվա Հակոբյանը: Գործիքավորումն արել է Արա Թորոսյանը: Երգը ձայնագրվել է երգահան Հայկոյի ձայնագրման ստուդիայում: Ռեժիսորն է Հրանտ Երիցկինյանը: