Ըստ Google Maps-ի` աշխարհի ամենամեծ ամրոցը Մարիենբուրգն է, որը գտնվում է Լեհաստանում: Ինչպես ճարտարապետական երևակայությունը սահման չունի, այնպես էլ` տեխնոլոգիական առաջընթացը: Ամրոցն ունի 143,5 հազար քառ. կմ մակերես:
Ընտրության հիմնական չափանիշը տվյալ դեպքում այն համակարգն է, որն առաջարկել է ամրոցների գծով չեխ փորձագետ Մարեկ Պրոկոպը: Սա աղյուսից պատրաստված միջնադարյան ամրոց է, որը գտնվում է Նոգատ գետի վրա: Այն ստեղծված է գոթական ոճով և հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության համաշխարհային ժառանգության օբյեկտներից մեկը:
Հետաքրքիր է, որ մոսկովյան Կրեմլը տարածքով երկու անգամ գերազանցում է այս ամրոցին և, եթե այն ամրոց համարվեր, ապա որպես ամենամեծ ամրոց առաջին տեղում կհայտնվեր հենց Կրեմլը, բայց դա արդեն ուրիշ պատմություն է: