Նյու Յորքի Թայմս Սքյուեր հրապարակում ապրիլի 27-ի ցերեկը տեղի կունենա Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակման արարողություն:
Ինչպես տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակից, նույն օրը Վաշինգտոնի Սբ. Մարի առաքելական եկեղեցում տեղի կունենա Ռուբեն Ադալյանի «Առաջին որբանոցն ու վերջին աջակցությունը. հայկական եկեղեցին, Էջմիածինն ու Հայոց ցեղասպանությունը» խորագրով դասախոսություն, որտեղ Ադալյանը քարտեզների, փաստաթղթերի, 16 հետազոտությունների և 150 լուսանկարի միջոցով ներկաներին կպատմի Հայոց ցեղասպանության մասին ու հայ որբերին Էջմիածնի ցուցաբերած աջակցության մասին:
Պրոֆեսոր Ռուբեն Ադալյանը Վաշինգտոնում գործող Հայկական ազգային ինստիտուտի տնօրենն է: Նա Կովկասի և Միջին արևելքի հարցերով փորձագետ է: Ադալյանը դասախոսություններ է կարդում ԱՄՆ մի շարք հեղինակավոր համալսարաններում: