«Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ն և մեր պատվիրակությունը ապրիլի 27-ին կմեկնեն Կոպենհագեն, որտեղ կմեկնարկի և կրրականացվի նախամրցութային ողջ գործընթացը: Ապրիլի 26-ին հրավիրված ասուլիսում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտնեց, որ իրենք կլինեն առաջին պատվիրակությունը, որը կժամանի մրցույթը հյուրընկալող քաղաք: Պատվիրակության կազմում են լինելու Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը, մեր պատվիրակի «Վիտամին» ակումբի ընկերները, ավելի քան 30 մարդ:
«Մեր պատվիրակությունն այս տարի ամենամեծ պատվիրակություններից մեկն է լինելու»,-տեղեկացրեց Գասպարյանը:
Նրա խոսքով, Արամ MP3-ի երգն ունի լավագույնը ճանաչվելու բոլոր հնարավորությունները:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր պաշտոնական գործընկերոջը` Ucom ընկերությանը, որն առաջին օրից քաջալերել է մեզ, ինչպես նաև նշենք, որ Yerevan mall-ում մրցույթային առաջին օրը` մայիսի 6-ին ժամը 22:00-ից բոլոր ցանկացողները կարող են հետևել մրցույթի ողջ ընթացքին»,- պատմեց «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատուն` հավելելով, որ այս ողջ ընթացքում մեր պատվիրակի կողքին է եղել աշխարհահռչակ Burberry բրենդը:
Պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին` Գասպարյանը անդրադառնալով շոուին, նշեց, որ Արամ MP3-ն բեմում կլինի միայնակ, առանց բեք-վոկալի:
«Հանրային հեռուստաընկերությնա խումը, Արամ MP3-ի թիմը, քննարկել է բազմաթիվ տարբերակներ, սակայն մենք եկանք այն եզարակցոըթյան, որ երգն իր տրամաբանությամբ հնչեղ և տպավորիչ կլինի, եթե Արամ MP3-ն բեմում լինի մենակ»,- ընդգծեց Գասպարյանը` ավելացնելով, որ բեմում երգը կուղեկցվի բարձր տեխնոլոգիանրեով գրաֆիկական և լուսային էֆեկտներով:
«Ես բեք-վոկալ չեմ ունենալու ոչ թե այն պատճառով, որ ինձ բեք-վոկալ պետք չէ, այլ տեսահոկավակում ևս այն չկա, և այս երգին չէր համապատախանում բեք-վոկալը»,- պարզաբանեց մեր երկրի պատվիրակը:
Արամ MP3-ն պատմեց նաև իր ստացած տպավարությունները համերգային շրջագայությունից, որը մեկնարկել էր մարտի 25-ին Ռուսաստանում, այնուհետև շարունակվել Եվրոպայում` ընդգրկելով Վարշավան, Համբուրգը, Բրյուսելը, Փարիզը, Լոնդոնը, Ամստերդամը, Մարսելը, Ստրասբուրգը, այլ քաղաքներ: Արմելո քաղաքում` հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում, նա հոլանդացի ռեփերներից առաջարկ է ստացել նկարահանվել նաև Հայոց ցեղսապանությանը նվիրված տեսահոլավակում, ինչին սիրով համաձայնել է:
«Ծանրաբեռնված շրջան է եղել, գերծանրաբեռնված, հետաքրքիր անակնկալներով, փորձութուններով լի շրջան է եղել»,-նկատեց հայաստանյան պատվիրակության ղեկավարը:
Մեր պատվիրակի առաջին փորձը տեղի կունենա ապրիլի 28-ին:
«Նախքան շրջագայությունը անհանգստություն ունեի, սակայն հիմա այդ անհանգստությունն անցել է»,- պատմեց Արամ MP3-ն` ավելացնելով, որ տրամադրությունը լավ է, մարտական, եվրատեսիլյան և բարձր :
Արամ MP3-ն ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզափակիչ փուլի ընթացքում` առաջին համարի ներքո: Երկրորդ կիեսաեզրափակիչ փուլը տեղի կունենանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:
«Եվրատեսիլ 2014»-ին կմասնակցեն 37 երկրի ներկայացուցիչներ: Մեր մասնակցի Not alone երգի տեսահոլովակը մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով ամենաառաջինն է` ավելի քան 2 մլն 200 հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները, ամենատարբեր վարկանիշային կայքեր առաջատար հորիզոնականներում են տեսնում Հայաստանի պատվիրակին: «Եվրատեսիլ 2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհանենի BSW Hallerne համերգասրահում: Այն այդ օրերին, հարող տարածքի հետ, կփոխակերպվի եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մ րցույթի մասնակիցները, երկրպագուներն ու լրագրողները: Մեր պատվիրակին սատարելու համար հայտնի արտիստների մասնակցությամբ տեսանյութ է նկարահանվել: