Երիտասարդ կատարողների «Նոր Ալիք 2014» երգի մրցույթի մասնակիցների ցանկը հայտնի է: Մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Սոնա Ռուբենյանը: Մեր երկրի մասնակիցն այժմ երգերի ընտրության փուլում է:
Ինչպես հայտնում է intermedia.ru կայքը` մրցույթը կանցկացվի հունիսի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում:
Ապրիլին Ռիգայում, Կիևում և Թբիլիսում անցկացվել են նախընտրական փուլեր, ինչպես նաև ապրիլի 18-ին և 19-ին Մոսկվայում տեղի է ունեցել մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ հայտնի են դարձել այն 13 մասնակիցների անունները, ովքեր ելույթ կունենան Յուրմալայում: Ռուսաստանը ներկայացնելու է «Օ'Հենրի» խումբը, երգչուհի Յուլյա Պլակսինան և Նոդար Ռևիյան, Լատվիան` Ստաս Շուրինսը, Լիտվան՝ Մոնիկա Լինկայտեն, Ուկրաինաբ` Վյաչեսլավ Ռիբիկովը և Վիկտորյա Պետրիկը, Ղազախստանը՝ Ալիշեր Կարիմովը, Վրաստանը՝ Նուցա Բուզալաձեն։
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013»-ի երեք մրցութային փուլերի արդյունքում առաջատարը Կուբայի ներկայացուցիչ Ռոբերտո Կել Տորեսն էր (Roberto Kel Torres)-ը, ով ժյուրիի քվեարկության ձայների արդյունքում հավաքեց 357 միավոր: Մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Մերի Մնջոյանը, ով զբաղեցնրեց 7-րդ հորիզոնականը:
2013 թվականին լրանցել է մրցույթի 12-ամյակը: Ժյուրիի կազմում ընդգրկված էին Վալերի Մելաձեն, Կոնստանտին Մելաձեն, Վալերիան, Յուրի Անտոնովը, Տոտո Կուտունյոն, Մաքսիմ Ֆադեևը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Իգոր Նիկալաևը, Իգոր Մատվիենկոն և Իգոր Կրուտոյը: «Նոր ալիք 2013»-ում հաղթելու համար պայքարում էր 12 երկրի 16 ներկայացուցիչ:
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը ԱՊՀ երկրների տարածքում անցկացնելու գաղափարը առաջացել է կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսի և Իգոր Կրուտոյի մոտ` 2002 թվականին: