Epic Records ձայնագրման ընկերությունը նշել Է ավելի վաղ չհրատարակված ութ կոմպոզիցիաները, որոնք ընդգրկվել են փոփ երաժշտության արքա հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի «Xscape» նոր ալբոմում, որի միջազգային պրեմիերան տեղի կունենա մայիսի 13-ին:

 

Տրեկթերթիկը բացում Է "Love Never Felt So Good" կոմպոզիցիան, որին հաջորդում են "Chicago"-ն, "Loving You"-ն, "A Place With No Name"-ն, "Slave To The Rhythm"-ն, "Do You Know Where Your Children Are"-ն "Blue Gangsta"-ն, տրեկների ցանկը եզրափակում Է "Xscape"-ն, որի տիզերն արդեն հասանելի Է YouTube ալիքով ունկնդրելու համար:

 

Epic Records-ի ղեկավար Էլ Էյ Ռեյդի խոսքով՝ սկավառակի վրա աշխատել են, մասնավորապես, պրոդյուսերներ Թիմբալենդը, Ռոդնի Ջերքինսը, Սթարգեյթը և Ջոն Մաքքլեյնը:

 

«Մայքլը թողել Է մի քանի կոմպոզիցիաներ: Մենք դրանք մեծ հպարտությամբ կներկայացնենք երկրպագուներին՝ հաշվի առնելով այն պրոդյուսերների պատկերացումները, որոնց հետ աշխատել Է կամ աշխատելու մեծ ցանկություն Էր հայտնում Ջեքսոնը»,-հայտնել Է Ռեյդը:

 

Ջեքսոնի մահից հետո լույս են տեսել "Michael" (2010) 7 "Immortal" (2011) ալբոմները: