Armstar.am-ը գրում է.
Օրեր առաջ Կամո Սեյրանյանը ներկայացրեց նոր տեսահոլովակ՝«Իրիկնային»: Սակայն երաժիշտի հետ զրույցի թեման նրա մեկ այլ աշխատանքն էր: Կամո Սեյրանյանի և կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի համագործակցության արդյունքում կա ևս մեկ տեսահոլովակ, որը կոչվում է «Ոգու թռիչք», որը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Այն միայն հիշատակի օրերին են հեռուստատեսությունները ցուցադրում: Այն ստեղծված է դուդուկի և լարային նվագախմբի համար միջնադարյան երկու մեղեդիների հիմքով:
Երկու մասից կազմված մեղեդու առաջին մասը կոչվում է «ՈՒՐԵՍ ՄԱՅՐ ԻՄ», իսկ երկրորդ մասը՝ «ՆՈՐ ԾԱՂԻԿ»: Թե ինչպես ստեղծվեց այս ստեղծագործությունները Արզաս Ոսկանյանը պատասխանեց. «Այսօրվա թիթեռնիկային կյանք ունեցող գործերի կողքին, կարծում եմ, սա իսկապես արժեքավոր, մնայուն է, որը ցավոք այն քանծանոթ չէ հեռուստադիտողին, քանզի երաժշտական դաշտը հեղեղված է բազում երգային նմուշներով, որոնց հնչեցման համար, ենթադրում եմ, տարբեր շահագրգիռ միջոցներ են օգտագործում, այդպիսով դուրս թողնելով լուրջ, պրոֆեսիոնալ երաժշտությունը: Իսկ Կամո Սեյրանյանի կատարմամբ հնչող այս երաժշտությունը իսկապես մեր պատմության պատառիկներն է կրում իր մեջ և լսելիս զգում ես ոգութռիչքն ու ազատությունը: Միաժամանակ կապ կա այդ երկու ստեղծագործությունների միջև»:
Շարունակությունը` այստեղ: