Առավոտյան, երբ նոր եք արթնացել ամեն ինչ ցանկանում եք անել՝ քնել, հաց ուտել, ուղղակի թափառել բնակարանում, սուրճ խմել: Կարճ ասած ամեն ինչ բացի մարզանքից: Բնական է, որ առավոտյան շուտ, ցանկություն չկա ծանր քաշեր, գանտելներ ու ծանրաձողներ բարձրացնել: Սակայն Aroxj.am-ը զրուցելով ֆիթնես-մարզիչների հետ առանձնացրել է 7 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ հենց առավոտյան մարզվել: Հիմա դուք ինքներդ կհամոզվեք առավոտյան մարզանքի արդյունավետության մեջ:

 

Առավոտյան մարզանքը արդյունավետ է: Առավոտյան ձեր ուժերը վերականգնված են և հնարավորություն կա կրկնել մոտեցումները, ինչը շատ բարդ է անել երեկոյան, քանի որ օրվա ընթացքում ձեռք բերված ծանրաբեռնվածությունը և հոգնածությունը թուլացնում են կենտրոնանալու կարողությունը:

 

Առավոտյան պարապմունքները կարգապահ են դարձնում: Բացի այդ զարգացնում եմ կամքի ուժը, դիմացկունությունը և մի քանի ալ հատկանիշներ, որոնք կստիպեն ձեզ դուրս գալ հարամարավետ մահճակալից ու գնալ մարզասրահ կամ ուղղակի առավոտյան վազքի: Կարգապահությունը մարզանքների մեջ հետագայում ձեզ կարգապահ է դարձնում նաև կյանքի այլ ոլորտներում:

 

Շարունակությունը` այստեղ: