Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 27-ին տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ: Ինչպես տեղեկացրին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, երեկոյի ընթացքում կհնչեն Բախի, Լյուբեկի, Ֆրանկի, Վիեռնի և Լանգլեի ստեղծագործությունները: Ելույթներով հանդես կգան Արթուր Ադամյանը, Կարինե Հովհաննիսյանը, Մերի Դոլմազյանը, Աննա Բակունցը և Աննա Առուստամյանը: Միջոցառման մուտքն ազատ է: