Ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը ծրագրում Է նկարահանել ֆիլմ, որի սյուժեն կապված Է ամերիկյան Lockheed U-2 հետախույզ ինքնաթիռի պատմության հետ, որին խորհրդային հրթիռը խփել Է Սվերդլովսկի մերձակայքում, տեղեկացնում Է Hollywood Reporter պարբերականին:

 

Գլխավոր հերոսը կդառնա փաստաբան Ջեյմս Դոնովանը, որը բանակցություններ Է վարել խփված ինքնաթիռի օդաչու Հարի Փաուերսին ազատելու շուրջը: Ըստ հրատարակության տվյալների՝ փաստաբանի դերը կկատարի հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը:

 

Միջադեպը տեղի Է ունեցել 1960 թվականին Սվերդլովսկի մերձակայքում: Օդաչուն դուրս Է նետվել պարաշյուտով, բայց բռնվել Է և ավելի ուշ լրտեսության համար դատապարտվել տասը տարվա ազատազրկման: Ամերիկացի օդաչուն բանտում անցկացրել Է 108 օր: 1962 թվականին Բեռլինում Փաուերսին փոխանակել են խորհրդային հետախույզ Ռուդոլֆ Աբելի (Վիլյամ Ֆիշերի) հետ` ըստ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնության:

 

Ֆիլմը, որն առայժմ անվանում չունի, կարող Է դառնալ Սփիլբերգի և Հենքսի չորրորդ համատեղ կինոժապավենը: Ավելի վաղ նրանք աշխատել են «Փրկել  շարքային Ռայանին», «Տերմինալ», «Բռնիր ինձ, եթե կարող ես» ֆիլմերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: