Tert.am-ը գրում է.

 

Բարի գալուստ Պրեկեստուլեն` Նորվեգիայի ամենահայտնի ու չքնաղ գեղեցկությամբ վայրերից մեկը, որը հայտնի է նաև «Ժայռ-ամբիոն» կամ «Քարոզչի ժայռ» (Pulpit Rock) անվամբ:

 

Ինչպես հայտնում է Huffington Post-ը` անդունդի եզրին ծվարած ուղղաբերձ ժայռը, որը նմանեցվում է հոգևորականի ամբիոնի, ֆիորդների վրա վեր է խոյանում 600 մետր բարձրությամբ:

 

Այս ահազդու բարձրությունն ու կտրուկ անդունդը չի վախեցնում էքստրեմալ զգացողությունների սիրահար զբոսաշրջիկներին` վայելելու բնության հզորությունը՝ հենց անդունդի եզրին կանգնած: Պրեկեստուլենը տարեկան 200 000 այցելություն է լինում:

 

Լուսանկարները` այստեղ: