Life.panorama.am-ը գրում է.
Երկար տարիների անհաջող փորձերից հետո գիտնականներին հաջողվել է ցողունային բջիջներ կլոնավորել: Նման արդյունքի հասել են ամերիկյան Advanced Cell Technology բիոտեխնոլոգիական ընկերության մասնագետները բժիշկ Ռոբերտ Լանզայի գլխավորությամբ: Այս բացահայտման շնորհիվ գիտնականները կկարողանան ստեղծել հիվանդ կամ վնասված բջիջներին փոխարինող բջիջներ, գրում է Time ամսագիրը:
Ռոբերտ Լանզայի խմբին ցողունային բջիջներ հաջողվել է ստանալ 35 և 75 տարեկան տղամարդկանց հյուսվածքներից: Մինչ այժմ գիտնականներին հաջողվել էր ցողունային բջիջներ կլոնավորել միայն սաղմերից կամ նորածիններից: