Արտասահմանցի մի շարք լրագրողներ դիմել են «Եվրատեսիլի» կազմկոմիտեին՝ պահանջելով Ռուսաստանին հեռացնել մրցույթից: Այս մասին հայտնում է TCH-ն:

 

Եվրատեսիլում Ռուսաստանը ներկայացնող Տոլմաչևա քույրերին հնարավոր է արգելվի մրցույթում նրանց մասնակցությունը:

 

Լոնդոնցի լրագրող Ուիլյամ Լի Ադամսը պնդում է, որ Տոլմաչովա քույրերի «Shine» երգում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ղրիմյան հակամարտության ուղղակի ակնարկ է տեսել: Սա է, որ վրդովվեցրել է Ադամսին, քանի որ ռուս մասնակիցների ելույթը կարող է սադրանք լինել:

 

Մրցույթի կազմկոմիտեն առայժմ չի արձագանքել պահանջներին: Այս տարի 59-րդ «Եվրատեսիլը» կանցկացվի Դանիայում` մայիսի 6-10-ը: