Երգչուհի Սոֆի Մխեյանը ներկայացրել է «2012» երգի անգլերեն տարբերակը, որի խոսքերի հեղինակն է անցյալ տարվա ամենասեքսուալ հայուհի Իվետա Մուկուչյանը։ Պարային բեմադրությունը Արմինե Զարյանինն է։
Պետք է նշել, որ երգչուհին վրդովված էր նաև հայկական լրատվամիջոցներից մեկի գործունեությամբ։ Սոֆին Facebook սոցիալական ցանցի իր էջում հետևյալ գրառումն է տեղադրել. «SLAQ.AM, իմ անձնական էջում տեղադրված գրեթե յուրաքանչյուր քայլ հետևում եք և տեղադրում կայքում!!! Ես, իհարկե, ուրախ եմ, որ կա նման մեծ հետաքրքրություն իմ անձի շուրջ, և գրեթե ամեն նյութ հայտնվում է կայքում, բայց և ուզում եմ խնդրել, որ շատ չշեղվեք և, իհարկե, այն, ինչ ներկայացնում եմ իմ էջում որպես ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆ ԵՐԳՉՈւՀԻ նույնպես չվրիպի ձեր ուշադրությունից!!!»։