Նովոսիբիրսկցի թոշակառու Յուրի Բաբինը, որն ավելի հայտնի Է որպես «կոպեկների միլիոնատեր», ապրիլի 18-ին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել Է, որ ցանկանում Է իր ձեռքն ու սիրտն առաջարկել ՌԴ-ի ղեկավարի նախկին կնոջը՝ Լյուդմիլա Պուտինային:
Նախօրյակին ուղիղ եթերում ռուսաստանցիների հետ ամենամյա ավանդական շփման շրջանակներում ՌԴ-ի նախագահը, պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանը երբ կտեսնի նոր առաջին տիկնոջը, ասել Է, թե նախ պետք Է մարդու տա նախկին կնոջը, իսկ հետո մտածի իր մասին:
«Ես ազատ եմ 2008 թվականից և ցանկանում եմ ձեռքս ու սիրտս առաջարկել Լյուդմիլա Ալեքսանդրովնա Պուտինային: Ես այդ մասին մտածում Էի տակավին երկու ամիս առաջ, բայց երեկ Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ մեկ անգամ ևս հուշեց: Հուսով եմ, որ երազանքս կիրականանա»,- ասել Է Բաբինը՝ նշելով որ ինքը Վլադիմիր Պուտինի հասակակիցն Է:
Պատասխանելով այն հարցին, թե ինքն ինչ կերպ Է պատրաստվում առաջարկություն անել Լյուդմիլա Պուտինային, Բաբինն ասել Է, թե հուսով Է, որ նա իր մտադրությունների մասին կիմանա զանգվածային լրատվամիջոցներից:
Յուրի Բաբինը որպես կոպեկների միլիոնատեր հայտնի Է դարձել այն բանից հետո, երբ 2012 թվականի դեկտեմբերին վաճառքի հանեց մեկկոպեկանոց մետաղադրամների իր հավաքածուն: 7,5 տոննա քաշով հինգ միլիոն կոպեկը նա գնահատել Է 19,9 միլիոն ռուբլի: Նաև Բաբինը հայտնի Է նրանով, որ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին հինգ սենյակ Է առաջարկել իր մենատանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: