Life.panorama.am-ը գրում է.
Ճարպերով հարուստ սննդակարգը զգալիորեն ավելացնում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը: Գիտնականների հաղորդմամբ այս պարագայում վտանգի ավելացման հավանականությունը կազմում է 28%:
Այս ցուցանիշների պատճառը HER2 գենի մուտացիան է: Հետազոտողներին հաջողվել է պարզել սնունդի, հորմոնային ֆոնի և քաղցկեղի զարգացման վտանգի հավանականության միջև կապը: Գիտնականները պարզել են, որ մարդու օրգանիզմի համար յուրահատուկ վտանգ են ներկայացնում ճարպերը, որոնք օրգանիզմ են ներթափանցում տապակած և արագ սնունդի միջոցով:
Գիտնականները հաղորդում են նաև օրգանիզմի վրա խոլեստերինի մեծ չափաբաժնի ունեցած բացասական ազդեցության մասին: Տվյալ սննդակարգի պարագայում քաղցկեղը զարգանում է շատ ավելի արագ: