Լոս Անջելեսում հրապարակվել են MTV Movie Awards կինոմրցանակի հաղթողների անունները: Աղանձած եգիպտացորենով ոսկե բաժակի տեսքով մրցանակը հեղինակավոր Է համարվում գլխավորապես այն պատճառով, որ արտացոլում Է լսարանի իսկական ճաշակները. անվանակարգորդների համար առցանց ռեժիմով քվեարկում են անմիջականորեն հեռուստաալքի հանդիսականները: Արարողությունը վարում Էր կատակերգակ դերասան Քոնան Օ'Բրայանը:

 

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել Է «Սոված խաղեր. Եվ կբռնկի բոցը» կինոժապավենը: Ֆիլմի ակտիվում են նաև կնոջ և տղամարդու լավագույն դերերի մրցանակները. պարգևներն ստացել են Ջենիֆեր Լոուրենսը և Ջոշ Հաթչերսոնը:

 

Ջոնա Հիլը հաղթել Է «Լավագույն կատակերգական դեր» անվանակարգում` «Գայլն Ուոլ սթրիթից» ֆիլմում կատարած աշխատանքի համար:

 

Միլա Քուինսը, MTV-ի հանդիսականների կարծիքով՝ դարձել Է ամենալավ չարագործ կինը` կատարելով վհուկի դերը «Օզը. Մեծն եև զարհուրելի» կինոնկարում:

 

Ջարեդ Լետոն հաղթել Է «Լավագույն վերամարմնավորումն Էկրանին» անվանակարգում` «Դալասի գնորդների ակումբը» ժապավենում կատարած աշխատանքի համար:

 

Ամենամյա հեռուստատեսային շոուն, որը կազմակերպում Է MTV հեռուստաալիքն ամերիկյան կինոյի բնագավառում պարգևների հանձնման համար, գոյություն ունի 1992 թվականից: Յուրաքանչյուր ցանկացող կարող է կայքում պաշտպանել սիրելի դերասաններին՝ առցանց ռեժիմով տալով իր ձայնը:

 

Այս մրցանակաբաշխությունը նաև լավ հնարավորություն է նաև էքսպերիմենտների համար, որից հաճույքով օգտվում են աստղային հյուրերը`կրելով հագուստներ, որոնցով չէին համարձակվի ներկայանալ նմանատիպ այլ արարողությունների ժամանակ: Ներկայացնում ենք երեկոյի առավել հաջողված կերպարները:

 

 

Ռիհաննա

Рианна в Ulyana Sergeenko

Ջեսիկա Ալբա

Джессика Альба в Kenzo и Piece D’anarchive

Լյուպիտա Նիոնգո

Люпита Нионго в Chanel

Հոլլենդ Ռոդեն

Холлэнд Роден в Salvatore Ferragamo

Շեյլին Վուդլի

Шейлин Вудли в Balmain