Armstar.am-ը գրում է.
Սոսո Պավլիաշվիլին «Վերջին Մահիկյանը» ֆիլմի հրավիրված արտիստն էր, որը էթեր դուրս եկավ ապրիլի 9 – ին: Ֆիլմի ռեժիսորն է Ռեզո Գիգինեշվիլին: Երգիչը ֆիլմում մարմնավորեց ինքն իրեն: Սցենարով նա գալիս է իր ընկերոջ՝ Կարեն Մահիկյանի ծննդյան տոնին և նվիրում նրան «Я твои целую руки» երգը: Այսօր համացանցում արդեն տարածված է Սոսոյի տեսահոոլվակը, որը նկարահանվել է սերիալի էմոցիոնալ էպիզոդներով և որի հեղինակը հենց ռեժիսորն է: Չնայած, այն հանգամանքին, որ այս ֆիլմի գլխավոր հերոսները անընդհատ վիճում են, տեսահոլովակը ստացվել է բարի և սիրով լի:
Սոսոյի հայտնվելը սերիալում պատահական չէր, քանի որ երգիչը վաղուց ծանոթ է ֆիլմի գլխավոր հերոսին՝ Հրանտ Թոխատյանին: Իրենց հանդիպման ժամանակ երգիչը նկարահանման հրապարակում ասաց.
«Ես շատ ուրախացա հանդիպելով իմ լավ ընկերոջ՝ Հրանտի հետ: Հրանտը հադիսանում է իսկական Մահիկյան: Ես արդեն մի քանի տարի էր, չէի տեսել նրան»:
Լուսանկարները և տեսանյութը`այստեղ: