«Օսկարի» արժանացած «Մեծ գեղեցկություն» կինոնկարի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն ծրագրում Է ութսերիանոց սերիալ նկարահանել Հռոմի պապի մասին:
Սերիալն ստացել Է «The Young Pope» («Երիտասարդ Պապը») անվանումը: Դրա նկարահանումները տեղի կունենան միանգամից մի քանի վայրում՝ Իտալիայում, Ամերիկայում, Վատիկանում եւ նույնիսկ Աֆրիկայում: Նախագծի վրա աշխատելու համար Սորենտինոն որոշում Է ընդունել հրավիրել սցենարիստ Ումբերտո Կոնտարելոյին, որի հետ միասին աշխատել Է «Մեծ գեղեցկություն» ֆիլմի վրա:
«Երիտասարդ պապը» կներկայացնի մտացածին քահանայապետի պատմությունը, որը հետագայում կդառնա առաջին իտալա-ամերիկացի պապը պատմության մեջ: Ապագա սերիալի պրոդյուսերները խոստանում են, որ գլխավոր հերոսի կերպարն իր բարդությամբ ոչնչով չի զիջի Ուոլթեր Ուայթին «Ամեն տեսակի արատներ»-ից կամ Թոնի Սոպրանոյին «Սոպրանոների կլան»-ից:
Սերիալը կցուցադրվի Իտալիայի Sky Italia ալիքով: