Նա խոսում է պարի լեզվով, հեռուստադիտողը նրա տաղանդը նկատել եւ գնահատել է “Պարիր, թե կարող ես”-ի առաջին եթերաշրջանի ժամանակ: Նախագծի հաղթող Հայկ Հոբոսյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այսօր արդեն ունի իր պարային ստուդիան, պարբերաբար վերապատրաստվում է Լոնդոնում, ամիսներ առաջ ամուսնացել է եւ երազում է զավակ ունենալ:):

 

 
Հայկ Հոբոսյանը` կնոջ` Աննայի հետ
 


-Հայկ, շնորհավորում ենք ընտանիք կազմելու կապակցությամբ: Ո՞վ է ընտրյալդ, կպատմե՞ս` ինչպես ծանոթացաք:


-Աննայի հետ ծանոթությունս եղավ շատ պատահական. հանդիպեցինք գործի բերումով: Նա մասնագիտությամբ վարսահարդար է: Մոտ վեց ամիս ընկերական շփումից հետո սիրահարվեցի Աննային ու, չգիտեմ` ինչու, որոշեցի այլեւս չշփվել նրա հետ: Անցավ 5 ամիս, սակայն սերս չմարեց... Զանգեցի Աննային, ասացի, որ սիրում եմ... Հուզվել էր… Որոշ ժամանակ անց ամուսնության առաջարկ արեցի, եւ արդեն ինն ամիս  է` ամուսնացած ենք, իրար շատ ենք սիրում ու լավ ենք հասկանում: Կինս շատ համեղ է պատրաստում :): Չնայած` շատ աղջիկներ կային, որ սիրահարված էին  ինձ, բայց ես շնորհակալ եմ Աստծուն, որ ամուսնացա հենց Աննայի հետ:


Շարունակությունը` այստեղ: