Սարգիս Եղիազարյանը, որ Լիլիթ Հովհաննիսյանի «Ես եմ հորինել» մրցույթի առաջին մրցանակակիրն է, վերջերս թողարկեց նոր տեսահոլովակ՝ Լիլիթ Հովհաննիսյանի «Քեզ մի օր թողեցի» երգի cover տարբերակի հիման վրա:

 

Տեսահոլովակի մասին հնչեցին բավականին դրական կարծիքներ, երգին իր հավանությունն էր տվել հենց ինքը ՝ Լիլիթ Հովհաննիսյանը: Իսկ հիմա նրանք պատրաստում են նոր երգ՝ զուգերգի տեսքով: Զուգերգը լինելու է «Ինչու եմ քեզ սիրում» երգի տրամաբանական շարունակությունը. այս անգամ Միհրան Ծառուկյանին փոխարինելու է Սարգիս Եղիազարյանը: