Aroxj.am-ը գրում է.

 

Ինչպես ունենալ հարթ որովայն: Նախքան վարժությունները սկսելըհարկավոր է պարզել, թե ինչու էորովայնը դարձել խնդրահարույց: Դա կարող է լինել հղիության և ծննդաբերության, սխալ սննդակարգի, նստակյաց ապրելակերպի, ֆիզիկական թերծանրաբեռնվածության հետևանք: Դրա համար նախապես պետք է վերացնել պատճառը: Բացի այդ որովայնի մկանների ձգման համար նախատեսված վարժությունները պետք է լինեն համալիր վարժությունների մի մասը: Քանի որ օրգանիզմի բոլոր մկանները փոխկապակցված են, անիմաստ է աշխատել միայն որովայնի մկանների վրա, դրա համար վարժությունները կարող են լինել ոչ շատ բարդ, բայց նախատեսված ամբողջ մարմնի համար: Շատ կարևոր է հիշել, որ արագ արդյունք չի լինում: Կատարյալ արդյունքի համար անհրաժեշտ է ժամանակ և սովորություն: Մեկ ամիս անց արդյունքը նկատելի կլինի:

 

Հեծանիվ

 

Այս վարժությունը բոլորին հայտնի է դեռ մանկուց: Այն կատարելու համար պառկեք մեջքի վրա, ոտքերն ուղղահայաց հատակին, կատարեք հեծանիվ վարելու շարժում: Սա հրաշալի վարժություն է մարմնամարզությունը սկսելու համար և հիանալի զարգացնում է որովայնի մկանները: Կատարեք վարժությունը 1 րոպե, հետո աստիճանաբար կարող եք ավելացնել տևողությունը մինչև 5րոպե:

 

Շարունակությունը` այստեղ: