Սպասվում է գեոմագնիսական փոթորիկ: Սա պարզել են NASA-ի փորձագետները: Նրանք զգուշացնում են, որ մագնիսական փոթորկի պատճառով կապի և նավիգացիոն համակարգերը կարող են խնդիրներ ունենալ: Բժիշկներն իրենց հերթին նախազգուշացնում են, որ մագնիսական փոթորիկը վտանգավոր է մասնավորապես քրոնիկական հիվանդություններ ունեցողների համար: ՉԿարող են լինել զարկերակային ճնշման տատանումներ, գլխացավ, սրտխառնոց: բժիշկները խորհուրդ են տալիս առողջական խնդիրներ ունեցողներին հիմնականում տանը կամ փակ միջավայրում անցկացնել իրենց օրը: Մոլորակին են մոտենում պլազմայի պայթունի ալիքները, որոնք տեղի են ունեցել մարտի 29-ին՝ Արեգակնային համակարգում: