«Ինձ ֆոտոխցիկ նվիրեցին, երբ 5 տարեկան էի, և ես սկսեցի լուսանկարել իմ գեղեցկուհի քրոջը», — վերհիշում է Մարկոն:

 

Լեգենդար իտալացու լուսանկարներում աղջիկները երբեք չեն թեքում հայացքը: Նրանք կրքոտ են, ինքնավստահ և անվերջ հիասքանչ: Չէ՞ որ նրանք սուպերմոդելներ են:  Եվ հենց Մարկո Գլավիանոյի ձեռքն է այդ ամենին դիպչել: Սուպերմոդելի ֆենոմենն առաջացավ 70-80-ական թթ.` նրա ակտիվ մասնակցությամբ: Նա լուսանկարել է Սինդի Քրոուֆորդին, Լինդա Եվանգելիստային, Նաոմի Քեմփբելլին, Կլաուդիա Շիֆերին, Եվա Հերցիգովային և մյուս աշխարհահռչակ սուպերմոդելներին:

 

Բացի այդ, Մարկո Գլավիանոն առաջին թվային լուսանկարի հեղինակն է, որը հրապարակվել է 1982 թվականին` Vogue նորաձևության ամսագրի ամերիկյան տարբերակում:

 

Մասնագիտությամբ ճարտարապետ Մարկո Գլավիանոն մի քանի տարի որպես թատերական բեմադրությունների դեկորացիաների դիզայներ է աշխատել, ինչպես նաև նվագել է ջազային նվագախմբում: Սկսելով էքսպերիմենտներ անել լուսանկարի հետ` Մարկոն հասկացավ, թե որն է նրա կոչումը: 

 

«Ես աշխատում եմ ոչինչ չբարդացնել: Լուսանկարում եմ նվազագույն սարքավորումներով, որպեսզի կենտրոնանամ պատկերի վրա»:

 

 

Իր կարիերայի ընթացքում նա լուսանկարներ է ստեղծել ավելի քան 500 շապկի և գովազդային արշավի համար: Նրա աշխատանքները ցուցադրվել են և տեղ գտել աշխարհի առաջատար թանգարաններում և հավաքածուներում: Վարպետի պորտֆոլիոն միայն նյու և ֆեշն ոճերով չի սահմանափակվում. նա նաև լանդշաֆտներ է լուսանկարում, հայտնի ջազ երաժիշտների պորտրետներ և ոչ միայն: 

 

Առաջարկում ենք էսթետիկական հաճույք ստանալ կանացի մարմնի գեղեցկությունից և արտահայտչականությունից, որ կտեսնեք տաղանդավոր իտալացի Մարկո Գլավիանոյի աշխատանքներում: