Աչքի ցանցաթաղանթի կառուցվածքի հետ կապված խնդիրներից այսուհետ կարելի է ազատվել իմունային համակարգի միջոցով: Այս մասին հայտնում են գիտնականները: Նրանք իրենց հայտնագործության ընթացքում պարզել են, որ այդպիսով հնարավոր է վերացնել աչքի ցանցաթաղանթում գտնվող անոմալ արյան անոթները` չվնասելով աչքերի առողջ հյուսվածքները:

 

Հետազոտողները նաև նշում են, որ եթե իմունային համակարգի տարրերի գործողությունները արհեստականորեն գործարկվեն, ապա կօգնեն ազատվել արյան անոթների անվերահսկելի աճի պատճառով առաջացած տեսողական խնդիրներից:

 


Իմունային համակարգը ունակ է այսպես ասած գտնել աչքի անոթային համակարգի այն տարրը, որը ենթակա է հեռացման: