Ապրիլի 25-ից մեծ էկրան կբարձրանա Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները» երիտասարդական դրաման։ Այս առթիվ իր տպավորություններով ու կարծիքնվրով կիսվել է ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Նարեկ Ներսիսյանը։
«Ֆիլմի գաղափարն ինձ միանգամից դուր եկավ։ Չեմ հիշում որևէ հայկական ֆիլմ, որն այսպիսի համարձակ մոտեցմամբ արտահայտի հայ երիտասարդի մտքերը, խնդիրները, ցանկություններն ու ներաշխարհը։ Բացի այդ սյուժեն և կերպարները շատ հավանեցի, ինձ համար «Ռոմանտիկները» նորություն է, և շատ հպարտ եմ որ հնարավորություն ունեցա աշխատել մի ֆիլմում, որի նմանը հայկական կինոն դժվար թե ունենա։ Ինձ ոգևորեց բանիմաց ու պրոֆեսիոնալ ռեժիսորների մտահղացումը և նպատակամղվածությունը, ինչպես նաև ֆիլմի սյուժեն և ասելիքը, որը հմտորեն քողարկված է արտաքին գործողությունների տակ։ Իմ կերպարը յուրօրինակ շարժիչ ուժ է, ով սովորական հայ երիտասարդ է, ով ունի իր խնդիրնեն ու ամբիցիաները, որոնք էլ դրդում են գործելու իր ձևով։
Անրդադառնալով ֆիլմի «համարձակ» կամ «բաց» տեսարաններին Նարեկը նշեց. «ֆիլմում նաև կա հայ հանդիսատեսի կողմից չարչրկված ու քննադատված «բաց տեսարան» կոչվածը, որտեղ ամբողջովին մերկ եմ նկարահանվել։ Մինագամից ասեմ, որ չեմ ամաչել չեմ խորշել մերկ երևալուց, քանի որ իմ կերպարն էր պահանջում և դա իմ աշխատանաքի մի մասն է։ Կան դերասաններ, ովքեր մտածում են, թե մերկ երևալը հարիր չէ իրենց, և հանդիսետեսի համակրանքը կորցնելու վտանգ է սպառնում։ Ես որևէ վտանգ չեմ տեսնում, մանավանդ որ ֆիլմը՝ լիելով հայերի մասին նախատեսված չէ միայն հայկական շուկայի համար»։
Իբրև վերջաբան Նարեկը հավելեց. «ես մեծ բավականություն ստացա «Ռոմանտիկների» նկարահանումների ընթացքում և գնահատում եմ մեր երիտասարդ թիմի աշխատանքը։ Մաղթում եմ հանդիսատեսին բարի դիտում։ Անպայման հասցրեք դիտել ֆիլմը, առավել ևս, որ Հայաստանում կինոթատրոններից բացի այն որևէ այլ տեղ չի ցուցադրվելու»։