Առողջ սիրտ ունենալու համար հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել առաջին հերթին սննդին: Սննդակարգում պետք է մեծ տեղ զբաղեցնեն վիտամիններով, հանքանյութերով, մանրաթելերով հարուստ սննդատեսակները: Չի կարելի օգտագործել ճարպեր, շաքար և նատրիում: Դրանք խոլեստերին են առաջացման հիմնական պատճառներից են: Իսկ թե ինչ պետք է ուտել, ներկայացնում ենք ստորև` ընկույզ, վարսակի փաթիլներ, հատապտուղներ, սպանախ, հատիկավորներ /սիսեռ, լոբի/, կտավատի սերմ, լոլիկ, կարմիր գինի, սաղմոն, սև շոկոլադ:Առողջ սիրտ ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս անպատճառ առավոտյան նախաճաշել: Նախաճաշից առաջ օգտակար է թեթև վազքն ու հեծանիվ վարելը: Այն նպաստում է արյան շրջանառությանը և ամրացնում է սիրտը: