Արդեն 5 տարի է անցել, ինչ մենք առաջին անգամ լսեցինք «30 մետրանոց հեռադիտակի» մասին, սակայն այն դեռ իրականություն չէ, քանի որ նախագիծը հանդիպել է որոշ դժվարությունների, և շինարարությունը սառեցվել էր: Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս աշխարհում ամենամեծ հեռադիտակը կարող է իրականություն դառնալ, քանի որ Հավայան կղզու իշխանությունները համաձայնվել են վարձով տալ այն հողատարածքը, որը գտնվում է չգործող Մաունա-Կեա հրաբխի գագաթին:

 

Եթե ամեն ինչ ըստ նախատեսվածի ընթանա, հեռադիտակի շինարարական աշխատանքները կվերսկսվեն ապրիլին: Այս հեռադիտակի նախագիծը ստեղծվել է 90-ական թվականների սկզբին, և մոտ 10 տարի է պահանջվել այն ավարտին հասցնելու համար: Կոնստրուկցիան հագեցած է լինելու հայելիով, որը բաղկացած է 30 մետր լայնությամբ մոտավորապես 500 հատվածներից:

 

Շարունակությունը և լուսանկարները` այստեղ: