Life.panorama.am-ը գրում է.
Apple ընկերությունը iPhone-ի նոր տարբերակը կթողարկի սեպտեմբերին: Այն շուկայում ներկայացվելու է երկու տարբերակով' հեղուկբյուրեղային էկրաններով, որոնք կունենան համապատասխանաբար 4.7 և 5.5 դյույմանոց էկրան: iPhone-ի վերջին մոդելն ունի 4 դյույմանոց էկրան:
Ճանոպանական Nikkei թերթի տվյալներով ընկերությունը վերը նշված էկրանները պատվիրել է ճապոնական Sharp և Japan Display ընկերություններից: Բացի այդ, նոր սմարթֆոնի էլեկտրոնային միջուկի արտադրությամբ զբաղվելու է հարավկորեական LG Display ընկերությունը:
Հիշեցնենք, որ Apple-ը iPhone 5S և iPhone 5C սմարթֆոնները ներկայացրել էր 2013 թվականի սեպտեմբերին: