Սերը լուսավոր և ռոմանտիկ զգացմունք լինելըուց բացի նաև օգտակար է մարդկանց առողջության համար: Հետազոտողները պարզել են, որ սիրահարված մարդիկ ավելի քիչ են ենթարկվում հոգեբանական սթրեսների և ավելի արագ են վերականգնվում հիվանդություններից ու օրգանիզմի թուլությունից: Բացի այդ` ապացուցված է, որ փոխադարձ սերն ամրապնդում է իմունային համակարգը:
Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույցն են տվել, որ սերը մարդու ուղեղի վրա թմրանյութի ազդեցություն է ունենում: Սիրահարված մարդու համար բավական է նայել իր սիրահարության օբյեկտի լուսանկարին, որպեսզի նրա ուղեղը սկսի հաճույքի համար պատասխանատու հորմոն արտադրել: Միմյանց հպվելու դեպքում ուղեղը սկսում է սիրահարների էմոցիոնալ կապի համար պատասխանատու հորմոն արտադրել:
Ֆիզիկական հպումը ռոմանտիկ զգացմունքների ամենավառ արտահայտումն է: Այն լիովին փոխում է մարդու հուզական և ֆիզիկական վիճակը: Գրկախառնությունը կամ համբույրը նպաստում է սթրեսի հորմոնի պակասեցմանն ու կարգավորում է արյան ճնշումը, ինչպես նաև` նվազեցնում է ցավի հանդեպ զգայունության աստիճանը:
Շարունակությունը` այստեղ: