Ո՞վ է ավելի շուտ իր զգացմունքների մասին խոստովանում զուգընկերոջը կանա՞յք, թե՞ տղամարդիկ:

 

Այս հարցին պատասխանել են սոցիոլոգները: Նրանք նաև պարզել են, թե որքան պետք է սպասել նոր երկրպագուից սիրո խոսքեր լսելու համար:

 

Հարցումն անցկացվել է 2 000 կանանց և տղամարդկանց շրջանում: Պարզվել է, որ տղամարդիկ ավելի շուտ են սեր խոստովանում, քան կանայք:

 

Սոցիոլոգները պարզել են նաև, որ տղամարդիկ ևս զգայուն են, ինչպես կանայք: Նրանք երբեմն ավելի հակված են խոսել իրենց զգացմունքների մասին, քան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Տղամարդիկ սեր են խոստովանում սիրավեպի յոթերորդ ամսում, իսկ կանայք` ութերորդ:

 

Ապացուցվել է նաև, որ տղամարդիկ ավելի հաճախ են սիրահարվում, քան կանայք: