Ամերիկյան հեղինակավոր Vogue US ամսագրի ապրիլյան շապիկն առաջին անգամ զարդարել է իրապատում շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր սիրեցյալի՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ ԶԼՄ-ները նշում են, որ Vogue US-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն ի սկզբանե դեմ է եղել Քարդաշյանին տեսնել հեղինակավոր ամսագրի գլխավոր շապիկին, սակայն Ուեսթին այնուամենայնիվ հաջողվել է համոզել Վինտուրին։
Քարդաշյանի ու Ուեսթի հայտնվելն ամերիկյան Vogue-ի շապիկին շատ անսպասելի էր, ուստի զարմանալի չէ, որ այդ հանգամանքը բլոգերների ու նորաձևության աշխարհի ներկայացուցիչների շրջանում բազմաթիվ քննարկումների առիթ է տվել։
Այս կապակցությամբ The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է Vogue US-ից բացի այլ հեղինակավոր միջազգային ամսագրերի ապրիլյան լավագույն շապիկները, որոնք զարդարել են հայտնի մոդելներ, դերասանուհիներ ու երգչուհիներ։
Լուսանկարները` այստեղ: