Այս հարցի պատասխանը երբեք միանշանակ չի եղել: Մասնագետների մի մասը պնդում է, որ ուտելու ընթացքում ջուր խմելը խանգարում է մարսողությանը, մյուսները՝ հակառակը: ՉԻ ԿԱՐԵԼԻ պատասխանին ավելի հակված են ավանդական բժշկությամբ զբաղվողները, մասնագիտացած բժիշկները նշում են, որ ուտելիս խմել կարելի է: Նրանք, ովքեր դեմ են խմելուն նշում են, որ ջուրը ստամոքսում իջեցնում է թթվայնությունը և սնունդը չի մարսվում: Այս տեսակետի կողմնակիցները նաև նշում են, որ սնվելուց առաջ և հետո նույնպես խորհուրդ չի տրվում ջուր խմել: Լավագույն դեպքում հարկավոր է, որպեսզի սնունդն ընդունելուց անցնի 2 ժամ: Բժիշկները, սակայն այս տեսակետը անհիմն են համարում են և պնդում են ճիշտ հակառակը: Ըստ մասնագետների, ջուրը ստամոքսում չի կարող չեզոքացնել թթվայնությունը, եթե իհարկե դուք չխմեք 8-10 լիտր ջուր: Նրանք նշում են, որ մարդը կարող է ստամոքսի թթվայնությունը իջեցնել միայն մեխանիկական միջամտության արդյունքում, բայց ոչ երբեք՝ մեկ բաժակ ջրով: Նրանք պնդմամբ, թթվայնությունը ստամոքսում 1 միլիոն անգամ ավելի շատ է քան ջրում, հետևաբար մեկ, նույնիսկ 3 բաժակ ջուրը չի կարող ազդեցություն թողնել մարսողության վրա: Այս տեսակետի մյուս հիմնավորումն այն է, որ օրգանիզմում գրեթե բոլոր գործընթացները տեղի են ունենում հենց ջրում, հետևաբար մեկ բաժակ ջուրը չի կարող փոխել օրգանիզմի որևէ պրոցեսի ընթացքը:

 

Բայց, կա մեկ բայց...

 

Սակայն մեկ այլ հետաքրքիր փաստ կա ուտելիս ջուր խմել-չխմելու մասին: Դեռ 1969-ին բժիշկներից մեկը բացահայտել է, որ սառը ջուրը իսկապես խանգարում է մարսողությանը: Այս դեպքում էլ, սակայն ոչ թե թթվայնության իջեցման ճանապարհով, այլ ուղղակի սնունդը այսպես ասած «վռնդելու» ճանապարհով: Այն առանց մանրանալու ու քայքայվելու մտնում է աղիներ, ինչը առաջացնում է սովի զգացողություն և նաև խնդիրներ աղիներում: Սառը ջուրը, ըստ այդ հետազոտության, 20 րոպեի ընթացքում դուրս է հանում սնունդը ստամոքսից, այնինչ այն պետք է ստամոքսում մնա 4-5 ժամ:
Ամեն դեպքում սնվելու ընթացքում, դրանից առաջ և հետո ջուր խմել կարելի է՝ միայն թե չափավոր և ոչ շատ սառը:

 

Պատրաստեց՝ Աննա Սարգսյանը